ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Առաջին չորսը հայտնի է

Առաջին չորսը հայտնի է
08.03.2018 | 18:17

Մարտի 6-7-ին կայացած Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի պատասխան խաղերով դե յուրե հայտնի դարձան հեղինակավոր այս խաղարկության մեկ քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք ձեռք բերած չորս թիմերը: Նրանք են «Լիվերպուլը» /5:0, 0:0/, Մադրիդի «Ռեալը» /3:1, 2:1/, «Մանչեստր «Սիթին» 5:0, 1:2/, «Յուվենտուսը» /2:2, 1:2/: Նրանց մրցակիցներն են եղել «Պորտուն», «Պարի Սեն Ժերմենը», «Բազելն» ու «Տոտենհեմը»: Եկող երեքշաբթի-չորեքշաբթի կայանալիք «Մանչեստր Յունայթեդ»-«Սևիլիա», «Ռոմա»-«Շախտյոր», «Բեշիկթաշ»-«Բավարիա», «Բարսելոն»-«Չելսի» պատասխան խաղերով հայտնի կդառնան մեկ քառորդը կազմած մյուս չորս թիմերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ